Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ «Երևան» հիմնադրամի գործով ստուգումները հասնում են ավարտական փուլին:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Տարոն Մարգարյանին կանչեն ԱԱԾ ու պարզվի, որ նա երկիրը լքել է, Վանեցյանը շատ կարճ պատասխանեց. «Ոչ»:
«Հիշում եք, երբ մեր տղաները հանում էին այդ պարկերը, այդ փաստաթղթերը: Տարոն Մարգարյանն այս փուլում դեռեւս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի: Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերվել: Ունեցվածքը որ կա, հայտնի հրապարակումը եղել է, կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը այդ նյութերը փոխանցել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ»,-նշեց նա: