Հուլիսի 18-ին` ժամը 13.17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարալանջի փողոցի խոտածածկի մեջ զենք են գտել, կողքին տոպրակ կա, կարծում է, որ մեջը փամփուշտներ են:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմացի այգու խոտածածկ հատվածից հայտնաբերել է գործարանային համարով ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով և 9 հատ տարբեր տ/չ ինքնաձիգի փամփուշտներ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: