Կառավարության նիստից առաջ լրագրողների հարցերին պատասխանեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ աշխարհի առաջնությանը երկրպագել է Ֆրանսիայի հավաքականին:
Վանեցյանը անդրադարձավ նաև այն տեղեկությանը, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը ինքն է զբաղեցնելու:
«Ես ինչքանով գիտեմ՝ հիմա ֆեդերացիայում փոփոխություններ են իրականացվում: Հիմա Իրավաաբանական անձանց միությունը դառնում է հասարակական կազմակերպություն: Այտեղ ժամկետներ կան UEFA-ի FIFA-ի հետ համաձայնեցնելու: Նոր ընտրություններ, նոր ֆեդերացիա»,-նշել է նա:
Լրագրողի դիտարկմանը, թե «Լեգենդների խաղին» մասնակցելը նրա առաջին քա՞յլն էր որպես ՀՖՖ ղեկավար, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.
«Ուղղակի ֆուտբոլ սիրում եմ, գիտեի, որ վարչապետը գնալու է»,-նշեց նա:
Իսկ լրագողների հարցերին, թե արդյո՞ք ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել ՀՖՖ-ում, նա նշեց. «Եթե մենք ստանանք ստույգ օպերատիվ տվյալներ, որ մարդը իրականացրել է այս կամ այն օրինախախտումը, մենք իրականացնելու ենք համապատասխան գործողություններ: Ֆեդերացիայում դեռ ստուգումներ չեն կատարվել»: