Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հրաման է ստորագրել, որով գործողության մեջ է դրվել Ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Ռուսաստան թեմային նվիրված «ՌՈՒՍԱՍՏԱՆ. 2018. RUSSIA. FIFA WORLD CUP. ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» նամականիշը։ Որի համար սահմանել է անվանագինը` 450 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
Ինչպես նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ» նամականիշը։ Սահմանված անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
Գործողության մեջ է դրվել նաև կրոնի և մշակույթի ոլորտում ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. Հայկական առաջին օպերա՝ «Արշակ Բ» 150-ամյակը թեմային նվիրված «Արշակ Բ. Arshak II. Տիգրան Չուխաջյան. Tigran Tchoukhadjian. 150th anniversary. ամյակ. FIRST ARMENIAN OPERA. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՊԵՐԱ» 1 նամականիշով բացիկը։ Սահմանված անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ: