ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը երիտասարդ մասնագետների համար պրակտիկայի ծրագիր է մեկնարկում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի երիտասարդներ,

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մեկնարկում ենք եռամսյա պրակտիկայի ծրագիր բակալավրի/մագիստրոսի աստիճան ունեցող երիտասարդ մասնագետների համար:

ԲՈՒՀ-ն ավարտած բանիմաց երիտասարդը պետք է հնարավորություն ունենա պետական կառույցում աշխատանքային փորձ, գործնական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել, հանդես գալ սեփական նախաձեռնություններով և առաջարկներով, ինքնադրսևորվել և ունենալ մասնագիտական աճ:

Պրակտիկայի բարեհաջող ավարտին մասնակցին կտրվի հավաստագիր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորագիր։ Լավագույն ձևով իրենց դրսևորած պրակտիկանտները հնարավորություն կստանան հետագայում աշխատանքի անցնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում։

Ծրագրին դիմելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ https://mtad.am/hy/news/item/2018/07/17/mtad17.07/»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել