Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի առաջադրման հարցը գուցե քննարկվի, եթե գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական ներկայացնի կամ տեղի ունենան ֆեդերացիայի ղեկավարի նոր ընտրություններ. «Այդպիսի լուրեր շրջանառվում են, հնարավոր է քննարկվի»:
Մենք նաև փորձեցինք կապ հաստատել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Հեռախոսազանգին պատասխանելով, նա նշեց, որ տեղեկություն կարող ենք ճշտել ֆեդերացիայի լրատվական բաժնից։ Ռուբեն Հայրապետյանի հնարավոր հրաժարականի մասին հարցը լսելուց հետո լրատվության բաժնի աշխատակիցները հեռախոսն անջատեցին, իսկ քիչ անց հայտնեցին, որ կարող ենք կապ հաստատել ավելի ուշ։ Իսկ ավելի ուշ մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։