Հուլիսի 16-ին` ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21.40-ին, նշված հասցեում Վալերի Գ.-ի վրա բենզին է լցրել և այրել 1968 թ. ծնված Նունե Մ.-ն: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: