Արզնիի և Մրգաշենի համայնքապետերը հրաժարականի դիմում են ներկայացրել

Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով։

Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանից։

Վենիամին Վենիամինովը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Նույն  օրը հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը: Այսօր՝ հուլիսի 17-ին համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է նրա հրաժարականը և դիմել մարզպետին՝ օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել