Վարչապետը հաստատել է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով՝

1. Հաստատել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մասնագետներ»:

Հավելվածին ծանոթացեք ստորև․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել