ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում է։ Նա շրջում է բաժիններով, զրուցում բուժաշխատողների հետ`ծանոթանում հաստատությունում առկա խնդիրներին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: