Այս երկու փաստաթղթի փոխարեն կարող է լինել մեկը՝ նոտարական կարգով հաստատված լիազորագիր. իրազեկում է ոստիկանության անձնագային և վիզաների վարչությունը

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտնում է.

«Ինչպես գիտենք մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացի երեխայի անձնագիր ստանալու համար անձամբ պետք է դիմի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը: Երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պարտադիր չէ:

Պրակտիկայում շատ են դեպքերը, երբ դիմումատու քաղաքացին գտնվում է օտարերկրյա պետությունում, դիվանագիտական ծառայությունից բավականին հեռու և ավելի հարմար է լիազորված անձի միջոցով դիմել ՀՀ անձնագրային ծառայություն:

Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրավորման համար կարող է դիմել նաև ծնողի կողմից լիազորված անձը:

Ծնողի դիմումը պետք է հաստատված լինի նոտարական կարգով և պետք է առկա լինի լիազորագիր, համաձայն որի ով է հանդես գալու անձնագրային ծառայությունում:

Այս երկու փաստաթղթի փոխարեն կարող է լինել մեկը՝ նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որում նշված կլինի դիմող ծնողի և երեխայի տվյալները, ծնողի կամարտահայտությունը, որ ցանկանում է ստանալ երեխայի համար անձնագիր և այն անձի տվյալները, ով իր փոխարեն ներկայանալու է անձնագրային ծառայություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել