Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը գրում է.
《Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Գնումների գործընթացների մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից: Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել: Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն,կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքային համեստ բյուջեի համար սա անթույլատրելի շռայլություն է և միջոցների անհարկի վատնում:
Առայժմ այսքանը:
Շարունակելի…》, -գրում է նա։