Վարչապետի որոշմամբ սահմանվել է պետական վերահսկողական ծառայության կողմից միջնորդություն ներկայացնելու կարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել.

««Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությանը համապատասխան`

1. Սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով պետական վերահսկողական ծառայության կողմից միջնորդություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ վերահսկողական գործառույթի ավարտման արդյունքում 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական վերահսկողական ծառայություն ներկայացնել մանրամասն տեղեկատվություն` սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետով նախատեսված բոլոր հարցադրումների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Հավելված

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել