Կառավարությունն այսօր՝ հուլիսի 10-ին կայանալիք նիստի ժամանակ որոշում կընդունի «Որոշակի կատեգորիաների անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու և մուտքի վիզա ձեռք բերելու կարգը ժամանակավորապես դյուրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի հոկտեմբերի 10–11-ը Երևանում կայանալիք` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների և նրանց ուղեկցող՝ օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված պետությունների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք դյուրացնելու նպատակով: