Լևոն Խալիկյանը ազատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Լևոն Խալիկյանին ազատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Խալիկյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որը վարչապետը ընդունեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել