Գևորգ Լոռեցյանը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ

Գևորգ Լոռեցյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ։

«Ցանկանում եմ հայտնել, որ նշանակվել եմ ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ։ Ամեն ինչ անելու եմ, որ այս բնագավառում հաստատվի լիակատար օրինականություն
ու աշխատանքի արդյունավետություն։

Եվ ուրեմն, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել