Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսսգրքի 62-րդ հոդվածը սահմանում է, որ ջրօգտագործման սահմանված չափաքանակների խախտմամբ բնական ջրային օբյեկտներից ջրառ իրականացնելու, ջրային օբյեկտներից վերցվող և այնտեղ թափվող ջրերի քանակության նախնական հաշվառում տանելու և ջրային օբյեկտներ թափվող ջրերի որակը որոշելու կանոնները խախտելու համար քաղաքացիները կտուգանվեն 100 հազար դրամի չափով:
Ջուրը ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելը (այդ թվում` ինքնակամ օգտագործելը), ջուրն անտնտեսվար օգտագործելը, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 100 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 300 հազար դրամի չափով: