Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կեսանգրությունը

Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավար ընտրվեց նշանակվեց Դիանա Գասպարյանը:

Իրավաբան.net-ը ներկայացնում է Դիանա Գասպարյանի կենսագրությունը:

Դիանա Մնացականի Գասպարյանը ծնվել է 1988 թվականի մարտի 22-ին Էջմիածին քաղաքում:
1995-2004թթ․սովորել և ավարտել է Էջմիածնի Գր․Նարեկացու անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:
2004-2011թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:
2008-2009թթ․ աշխատել է Երևանի քրեական դատարանում որպես դատարանի նախագահի գործավար:
2009-2012թթ․՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարան որպես դատավորի գործավար: 
2013-2014թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ:
2014-2016թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի գլխավոր մասնագետ:
2016-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ:
2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության ակադեմիա, Քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր և Քաղաքացիական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր առարկաների դասախոս:
Ամուսնացած չէ:
Անկուսակցական է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 22 հունիսի, 2018թ. 817-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընտրվել է Էջմիածնի քաղաքապետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել