Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-րդ մասով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կետով`
Փառանձեմ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Վոլոդյա Գասպարյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»։