Կապանի քաղհասարակության ինկուբատորի մասնակիցները ծանոթացել են «Բյուջե բոլորի համար» ծրագրին

Հունիսի 25-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կապանի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորներին է համար ներկայացվել հանրային ֆինանսների կառավարման ենթադրամաշնորհային «Բյուջե բոլորի համար» ծրագիրը։ Այն ներկայացրել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադիր խորհրդի անդամ Նվարդ Խաչատրյանը։

Նա նշեց, որ ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի, Վայող Ձորի, ու Տավուշի մարզերի խոշորացված համայնքների տեղական բյուջեներում և տեղական մակարդակում իրականացող ծրագրերում երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը։

Սրանից բացի, բարելավել ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմները ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների և հանրայնացման գործընթացներում, ինչպես նաև բարձրացնել նրանց մասնակցությունը այդ մեխանիզմների բարելավման, մշտադիտարկման, ջատագովության գործընթացներում։

Նշենք, որ միջոցառմանը տեսակապի միջոցով մասնակցել են նաև Կապանի ՔՀԿ-ների ինկուբատորում ընդգրկված Գորիսի, Սիսիանի և Ագարակի ՔՀԿ-ները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել