Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ և նրա ազատել աշխատանքից

Հունիսի 22-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Օրակարգում ոստիկանության մեկ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութի ու դրա վերաբերյալ եզրակացության քննարկումն էր։

Պարզելով փաստական հանգամանքները՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել