Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նա նաև նշեց, որ պաշտոնից ազատվել է Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։
Ոստիկաններն ուղարկվել են կադրերի ռեզերվ։ Երկու պաշտոններն են այժմ թափուր են։