Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 18-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրու-թյան 2-րդ կետի 2-րդ ենթակետը.
1. Հաստատել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի կարգադրությամբ ստեղծվել էր այս աշխատանքային խումբը, որը պետք է ընտրի Սահմանադրական դատարանի դատավորի այն թեկնածուին, ով կներկայացվի որպես ՀՀ նախագահի թեկնածու: