Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին մի շարք որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն, աշխատանքից ազատվել ու պաշտոնի են նշանակավել մի քանի փոխմարզպետներ ու մարզպետարանի աշախատկիցներ։
Այսպիսով, աշխատանքից ազատվել են՝
- Տիգրան Բադոյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից,
- Խաչատուր Պողոսյանն ազատվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
- Մելսիկ Հարությունյանն ազատվել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
- Սամվել Թարվերդյանն ազատվել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
- Արսեն Դարբինյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Պաշտոնում նշանակվել են․
- Տիգրան Թամրազյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալ։
- Սոֆիա Հովսեփյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ։
- Արամ Խաչատրյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։