Իրավաբան.net-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պատգամավոր Սեդրակ Սարոյանը երեկ մի քանի անգամ փորձել է լքել Էջմիածին քաղաքում գտնվող իր տունը, սակայն ցուցարարները թույլ չեն տվել:
Իրավաբան.net-ը փորձեց կապվել պատգամավորի հետ, սակայն Սեդրակ Սարոյանը հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Նշենք, որ ցուցարարները տան մուտքը փակել էին մինչև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարական տալը և Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի իրավաչափության հարցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը: