ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան նշանակվել է Սամվել Դանիելյանը

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնում Սմբատ Դաղբաշյանին փոխարինել է Սամվել Դանիելյանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Դաղբաշյանը թողել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնը, սակայն առողջապահության նախարարությունից այդ լուրը հերքեցին:

Նշենք, որ Սմբատ Դաղբաշյանը ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանն էր 2003 թվականից:

Լուսանկարում՝ Սմբատ Դաղբաշյանն է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել