ԱԱԾ տնօրենը՝ զինվորականների տներում խուզարկություններ անցկացնելու հարցի մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հանգստայն գոտում մեծ թվով ապօրինի սնունդ, ռազմամթերք և ավտոմեքեների բացահատման մասով հայտնեց, որ քննությունը կատարվում է և այս պահին մանրամասներ չի կարող հայտնել:

Ինչ վերաբերում է հարցին, թե նման խոշոր այլ բացահայտումներ սպասվում են կամ այլ բարձրաստիճան զինվորականների տներում խուզարկություններ լինելու են, ասաց. «ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպերեսիաներով չի զբաղվում: Այլ անձանց, զինվորականների տանը չի լինելու խուզարկություն, եթե չլինեն անհրաժեշտ ստույգ տվյալներ: Եթե կլինեն տվյալներ, նույն վերաբերմունքին կարժանան բոլորը հավասարապես՝ անկախ պաշտոնից: Մենք չենք գնում որևէ տեղ ձևական»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել