Ժամը 12:30-ի դրությամբ 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Հունիսի 18-ին, ժամը 12:30-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Այնթապ-Սովետաշեն տանող տարածքում, հայտնում են ԱԻՆ-ից:

Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ:

Հիշեցնենք, որ տղան որոնվում է հունիսի  8-ից. եղբոր հաղորդմամբ՝ անհետացել է Արագած գյուղի շրջակայքում:  Տանից դուրս է եկել հունիսի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:

Ոստիկանությունն առաջարկում է  նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել