Ազգային ժողովը կքննի Մանվել Գրիգորյանին անձեռմխելիությունից զրկելու հարցը

Կառավարության այսօրվա արտահերթ նիստի այսօրվա օրակարգային հարցերից մեկը վերաբերում է ԱԺ արտահերթ նիստ գումարելուն.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժո­ղովի կա­նոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդ­ված­­ներով` Հայաս­տանի Հանրապետու­թյան կառավարությունը   ո ր ո շ ո ւ մ   է.

  1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա­գահին 2018 թվա­կա­նի հունիսի 19-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­­տա­­հերթ նիստ` հետևյալ օրակարգով `

1) Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում:

  1. Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստի նախա­ձեռ­նո­ղի ներ­կա­յա­ցուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել