Խայտառակություն է և ամոթ, եթե այս ամեն ինչը հաստատվեց․ Արմեն Ռուստամյան

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատնից ԱԱԾ-ի կողմից հայտնաբերածներին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը  լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ սա այն այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ։

«Եթե այս ամեն ինչ իսկապես այնպես է, ինչպես տեսանք, սա որևէ մեկնաբանության կարիք չունի։ Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում, որ ընդհանոր առմամաբ, ողջ ադրբեջանական համայնքը ինչ հրճվանքի մեջ պիտի հայտնվելու ու փորձի ներկայացնել այնպես, որ ժամանակին նույն Մանվել Գրիգորյանը, բավականին մեծ դերակատարություն ունենալով, 5-րդ բրիգանդը ղեկավարելով, ազատագրել է տարածքներ։

Հիմա իրենք պատկերացնո՞ւմ եք` իրենք ինչպես պետք է ներկայացնեն ազատագրիչին, որին մենք համարել և համարում ենք, քանի որ ինքն այդ կենսագրությունն ունեցել է՝ Արցախի հերոս։ Ինչպե՞ս պետք է փորձեն վարկաբեկել հերոսներին, այ սա է իմ ամենամեծ ցավը, որովհետև ես չեմ պատկերացնում, թե այս ամեն ինչպես պետք է կարողնանք մարսել։ Խայտառակություն է և ամոթ, եթե այս ամեն ինչը հաստատվեց», – ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ այլ մեկնաբանություններ տալն անհնար է։ Իսկ այդ ամենը կատարողները պետք է պատասան տան հենց երեխաներին, ովքեր նամակներ են գրել զինվորներին։ «Ինչու՞ են այդ նամակներն այդտեղ գտնվում մինչև հիմա, տրամաբանություն չկա, բացատրություն չի կարող լինել այս ամեն ինչին։ Ես ցավ եմ ապրում, ապշած, ցնցված լինելը քիչ է»,-նշեց նա։

Ռուտամյանը նշեց, որ չնայած այս ամենին, կա պատգամավորական անձեռնամխելիություն, ինչպեսև անմեղության  կանխավարկած, որը պետք է նկատի ունենալ։

Արմեն Ռուստամյանի խոսքով, իրենք փակ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են բանակի սննդի ու հագուստի հետ կապված հարցեր:

«Մենք երբ գնացել ենք առաջին գիծ, տեսել ենք, թե ինչ պահածոներով են փորձում կերակրել։ Այդ ժամանակ, շատերն ասում են, որ այդ պահածոները, բացում գցում էին շների դեմը, շները չէին ուտում», – ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել