Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին:
Հանրապետության նախագահն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են այս տարի հոկտեմբերին նախատեսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցին Հայաստան, ինչպես նաեւ այցի շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Զրուցակիցները խոսել են նաեւ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասին, վստահություն հայտնել, որ այս կարեւորագույն իրադարձությունը կնպաստի Հայաստանի ու կազմակերպության անդամ պետությունների միջեւ կապերի զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: