Կնյազ Սարոյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը գրում է, որ ԱԺ աշխատակազմը համալրվեց ևս մեկ պրոֆեսիոնալով։

«ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարումը վստահորեն հանձնում եմ նոր ղեկավարին։

Ձեզ եմ ներկայացնում ոլորտի գիտակներից մեկին, Կնյազ Սարոյանին, ում այսուհետ կարող եք դիմել հարցերով ու վարչության մյուս գործառույթների իրականացման առաջադրանքներով։ Կնյազին թեև կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ, բայց վստահություն ունեմ, որ արդյունավետ է աշխատելու»,-նշում է նա։

Արսեն Բաբայանը նաև ավելացրել է.

« Հարգելի գործընկերներ և լրագրողներ,
իհարկե ինձ էլ կարող եք դիմել հարցերով, որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալի, բայց խնդրում եմ հիմնականում ծանրաբեռնել պարոն Սարոյանին, քանի որ իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունն ապրիլի 9-ից բազմապատկվել է հինգ անգամ։ Բացի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից՝ միաժամանակ համակարգում եմ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման, իրավական սպասարկման, քաղաքացիների ընդունելության և նամակների ստորաբաժանումները, ինչպես նաև ընդհանուր բաժինը»,-նշել է Բաբայանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել