Գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի կենսագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Հակոբյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող:

Իրավաբան.net-ը ներկայացնում է Հակոբ Հակոբյանի կեսանգրությունը:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ  
1977 – 1987 Հրազդանի Պարույր Սևակի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց
1987 – 1995 Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, գյուղատնտեսական մեքենայացում ֆակուլտետ
1996 – 1999 Հրազդանի Լ.Օրբելու անվան համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԸ՝  
1997 – 2002 «Հրազդան» ջրմուղ կոյուղու  աբոնենտական բաժնի պետ, այնուհետ՝ «Հրազդան» ջրմուղ կոյուղու պետի տեղակալ՝ ֆինանսական հարցերով
2001 – 2003 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վտարման և բնակեցման գործողություններ իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար
2003 – 2004 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ստորաբաժանման վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի պետ
2004 – 2009 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ստորաբաժանման Էրեբունի-Նուբարաշեն բաժանմունքի պետ
2009 – 2010 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ
2010 – 2011 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ
2011 – 2012 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ-Դավթաշեն բաժնի պետ
2012 – 2018 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ
2018 թվականի հունիսի 11-ից՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող
   
ՀԱՎԵԼՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ՝  
Ծնված՝ 1970 թվականի հունիսի 4-ին
Կոչումը՝ Արդարադատության գնդապետ
Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում 1988 – 1989թթ.  
Պարգևները՝ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով (2013թ.)
 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով «Անբասիր ծառայության համար» մեդալով

(2017թ.)

 

Շնորհակալագրերով և հուշանվերներով

(2008 – 2017թթ.)

Լեզուները՝ Հայերեն (մայրենի), ռուսերեն (ազատ)
Ընտանեկան դրությունը՝ Ամուսնացած, մեկ որդի և երկու դուստր

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել