Տնօրենների ընտրության և ուսուցիչների նշանակման համակարգերը չեն աշխատել. Արայիկ Հարությունյան

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն է:

Նախարարն իր խոսքում նշեց, որ տնօրենների ընտրության և ուսուցիչների նշանակման համակարգերը չեն աշխատել. «Ու դրա պատճառն այն է, որ խորհուրդներում ընդգրկված ԿԳՆ-ն, մարզպետները, երբ մարդիկ էին նշանակում, չէին ասում՝ առաջնորդվեք կրթական համակարգի շահերով, այլ ընդհակառակը՝ ասում էին՝ առաջնորդվեք նեղ անձնական և կուսակցական շահերով։ Դրա համար էլ համակարգը չի կայացել»:

Նա ասաց, որ դեռ ստիպված են ընտրությունները հին համակարգով անցկացնել:

«Բայց հին համակարգի տրամաբանությամբ դեռ նախկին մարզպետարանների, ԿԳՆ-ի նախկին ներկայացուցիչներ կան, որոնք առայժմ առաջնորդվում են նույն նեղ կուսակցական ու անձնական շահերով: Սակայն առաջիկայում պատրաստվում ենք կառավարման օղակի վերափոխման նախագիծ ներկայացնել»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել