Հունիսի 12-ին, ժամը 00.35-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանյան խճուղու վերջնամասում գտնվող Գյումրու ցուցանակի հետնամասում ծուխ է նկատվում, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 1.41-ին՝ մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Ազատանի խճուղի թիվ 55/1 հասցեի դիմաց գտնվող շինության ներսում հրդեհը հանգցնելուց հետո հայտնաբերվել է 1952 թ. ծնված Շահանդուխտ Մկրտչյանի մոխրացած դիակը:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: