Էներգետիկ ենթակառուցվածքների և բ նական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը գրում է.
«Ընդունել եմ Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն եմ հայտնել էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերին Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության համար: Ինչպես նաև վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հարցում: Վասիլիս Մարագոսը գոհունակություն է հայտնել համատեղ աշխատանքից և նշել, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ առաջընթացի առավել բարձր արդյունքներ արձանագրելու համար: Նա ընդգծել է նաև, որ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետութան ոլորտների ընդլայնումն ու զարգացումը Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններից է, և հավելել, որ ԵՀ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին տարբեր ձևաչափերով»,-նշում է նախարարը: