Հունիսի 11-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայողները Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի մոտից բերման են ենթարկել 2000 թ. ծնված Նարեկ Օ.-ին և հրավիրել 1998 թ. ծնված Սյուզի Խ.-ին, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Սյուզի Խ.-ն հաղորդում է տվել, որ Նարեկ Օ.-ն գումար է պահանջել իրենից և իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով մարտից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է 50.000 դրամ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: