Նարեկ Բաբայանը՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին որոշումներ է ստորագրել, որոնցումա սվում է

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նարեկ Բաբայանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»։

Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի ընկերներ
ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
Առավելագույն ներդրումս կբերեմ այդ պատասխանատու պաշտոնում ծառայելիս: Ակնկալում եմ յուրաքանչյուրի աջակցությունը, ովքեր կունենան ոլորտին կամ դրան առնչվող կոռուպցիոն ռիսկերին ու սխեմաներին վերաբերող տեղեկատվություն:
Ծառայում եմ Հայաստանի ժողովրդին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել