ՊՆ նոր նախագծով կսահմանվի պայմանագրային զինծառայողի բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որի համաձայն սահմանվում են պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները: Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակի և բնակելի տարածության վարձակալության վայրի սկզբունքները, փոխհատուցման իրավունքը և վճարումը դադարեցնելու պայմանները:

Նախկին «Զինծառայողի և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում բնակելի տարածությունների վարձակալության դիմաց զինծառայողին դրամական փոխհատուցում վճարելու կարգը և պայմանները սահմանված էին ՀՀ կառավարության 2000թ. Նոյեմբերի 27-ի Ն 778 որոշմամբ: Քանի որ գործող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով համապատասխան դրամական փոխհատուցում ստանալու իրավունքի մասով հստակեցվել են մի շարք պայմաններ և զինծառայողի ընտանիքի կազմը, անհրաժեշտություն է առաջացել բնակելի տարածությունների վարձակալության դիմաց զինծառայողին դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները սահմանել նոր ակտով։

Նախագծի հիմնավորման համաձայն, ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի լիարժեք իրացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել