ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին որոշումներ է ստորագրել, որոնցում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Գյուրջինյանին նշանակել կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սամվել Հարությունյանին նշանակել կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հարությունյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գառնիկ Պետրոսյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գարեգին Բաղրամյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Մակարյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»։