ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նոր նշանակումներ ու պաշտոնանկություններ են եղել։
Այսպիսով՝ Արայիկ Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Թադևոս Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։
Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Արման Ուդումյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։