Այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը ներկայացրեց թեկնածուին և նաև Սահմանադրության ընտրության կարգը: Ըստ նրա՝ թափուր տեղերի համար հաջորդաբար ՍԴ անդամ է ընտրում ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը և վարչապետը: Հերթական առաջադրումը պետք է իրականացներ Դատավորների ընդհանուր ժողովը: