2018 թվականի հունիսի 7-ին Արա Այվազյանը համատեղության կարգով, նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Իրավաբան.net-ը ներկայացնում է Արա Այվազյանի կենսագրությունը:
Դեսպանը ծնվել է 1969 թվականի մարտի 30-ին, Երևանում:
Կրթություն
- 1987-1989 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում:
- 1986-1993 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը։
- 1994 թ. ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանական քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։
Դիվանագիտական ծառայությունը
- 1995 թ. – ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության կցորդ։
- 1996 թ. – ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության երրորդ քարտուղար։
- 1996-1997 թթ. – Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
- 1997 թ. – ՀՀ արտաքին գործերի նախարարության Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։
- 1998 թ. – ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության պետ։
- 1999-2006 թթ. – Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2006 թ. – ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։
- 2006-2011 թթ. – Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2011 թ. օգոստոսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
- 2011 թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
- 2012 թ. մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
- 2012 թ. մարտի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
- 2013 թ. նոյեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
- 2014 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
- 2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
- 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը`Մեխիկո):
- 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):
- 2018 թվականի հունիսի 7-ին, համատեղության կարգով, նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):
Պարգևներ և կոչումներ
- Մայիսյան Մեծ Խաչի աստիճանի շքանշան (Արգենտինա)։
- Արտակարգ և լիազոր դեսպան:
Ամուսնացած է, ունի մեկ որդի։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին։