Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այսօրվա ՏԻՄ ընտրությունների արդյունքները 11:00-ի դրությամբ:
Ըստ այդ տվյալների ամենամեծ ակտիվություն դրսեւորվել է Դպրեվանք համայնքում, որտեղ ընտրություններին 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 20.69 տոկոսը կամ 12 ընտրող ընդհանուր 58 ընտրողից, իսկ ամենաքիչը մասնակցել ել Նոր Արտամետ համայնքում`1,96 տոկոս, այսինքն 884 ընտրողներից 17-ն են մասնակցել:
Միջին ակտիվությունը կազմել է 14,52 տոկոս։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 10-ին տեղական ՏԻՄ հերթական ընտրություններ են ընթանում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում: Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: