Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պատասխանում է քաղաքացիների այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք արտերկրում գտնվող քաղաքացին անձնագիրը լիազորագրով ուղարկել Հայաստան՝ նորը ստանալու համար:
«16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու համար պետք է դիմի անձամբ. լիազորված անձի միջոցով դիմում ընդունելու իրավական հնարավորություն նախատեսված չէ: Մինչև 16 տարեկան երեխաների դեպքում է միայն հնարավոր նման ընթացակարգ: Այդ դեպքում ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը կարող է լիազորել երեխայի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար: Ընդ որում, լիազորագիրը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
Այս դեպքում քաղաքացին անձամբ պետք է դիմի օտարերկրյա պոտությունում գտնվող դիվանագիտական ծառայություն»,-նշում է Մնացական Բիչախչյանը: