Հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբանը ճանաչվել է տուժող

«SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում հաղորդում էր տրվել:

Գլխավոր դատախազությունից այս մասին հայտնում են, որ տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դատախազի որոշմամբ Վահե Գրիգորյանը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի վայրից ստացվել է տեսագրող սարքի միջոցով իրականացված տեսագրությունը:
Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել