Համայնքի ղեկավարը պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղի համայնքապետը ապօրինություն է թույլ տվել:

Այս մասին հայտնում են ոսիկանությունից:

Նշված վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Սարամեջ համայնքի ղեկավար Հ.Հովհաննիսյանը մի քաղաքացուց պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար, որի դիմաց, 2017 թվականի հունիսի 1-ին, նվիրատվության պայմանագրով այդ քաղաքացուն է տրամադրել գյուղի 16-րդ փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 177 քմ. մակերեսով անավարտ կառույցը, 184 քմ. մակերեսով շինություն և մոտ 1 հա հողամաս:

Ընդունվել է հաղորդում:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել