Հունիսի 8-ին մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները:
Արդեն քննություններ են անցկացվել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից: Հունիսի 12-ին տեղի կունենան «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 15-ին` «Ֆիզիկա», հունիսի 19-ին` «Օտար լեզուներ», հունիսի 22-ին` «Մաթեմատիկա», հունիսի 25-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 27-ին` «Ռուսաց լեզու» առարկաների քնությունները:
Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 8-ին տեղի ունեցած «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունների արդյունքները պատրաստ են: