Կազմակերպվել են ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի ավարտական քննությունները

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է դատապարտյալների ուսումնական գործընթացը: Հերթական ավարտական քննությունը քրեակատարողական հիմնարկում փաստում է այն մասին, որ Հայաստանում դատապարտյալներին իրենց ցանկության դեպքում տրվում է բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն:

Այս մասին հայտնում են քրեակատարողական վարչությունից:

Հունիսի 8-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեցին գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի ավարտական քննությունները, որոնց ներկա էր «Ուրարտու» համալսարանի քննական հանձնաժողովը՝ հոգեբանության պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանի գլխավորությամբ:

Նույն օրը հանձնաժողովի անդամները հանդիպեցին նաև «Ուրարտու» համալսարանի հայցորդ Արսեն Արծրունու հետ՝ քննարկելու վերջինիս թեկնածուական աշխատանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել