Յուրացումներ՝ Խնկոյան համայնքի դպրոցում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունթության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան համայնքի Աթաբեկ Խնկոյանի անվան դպրոցի տնօրենը թույլ է տալիս չարաշահումներ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Մ,Առաքելյանը 2017 թվականի փետրվարից իր ամուսնուն ձևակերպել է որպես դպրոցի գիշերային պահակ, ամսական 84.657 դրամ աշխատավարձով, իսկ դստերը 2017 թվականի հոկտեմբերից՝ որպես ուսուցչի օգնական, ամսական՝ 68427 դրամ աշխատավարձով:

Նրանք փաստացի չեն գնացել աշխատանքի ու նրանց անվամբ մինչև 2018 թվականի մայիս դուրս գրված աշխատավարձի գումարը, ընդհանուր՝ 1.963.000 դրամ, Մ.Առաքելյանը յուրացրել է:

Նախապատրաստվել են նյութեր:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել